Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՁ ՀԵՏ ԻՏԱԼԵՐԵՆ ԽՈՍՈՒՄ». ՕՌՆԵԼԼԱ ՄՈՒՏԻ

Արխիվ 12-16

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՁ ՀԵՏ ԻՏԱԼԵՐԵՆ ԽՈՍՈՒՄ». ՕՌՆԵԼԼԱ ՄՈՒՏԻ


Իտալացի դերասանուհի ՕՌՆԵԼԼԱ ՄՈՒՏԻՆ Հայաստանում է: Նա արդեն հասցրել է շփվել հայ լրագրողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, լուսանկարվել, ընդունել ջերմ սիրո խոստովանություններն ու մի փոքր էլ զարմանալ՝ ինչո՞ւ են Հայաստանում իր հետ իտալերեն խոսում: Նա, հավանաբար, չգիտեր, որ հայերը իտալական կինոյի հանդեպ հատուկ թուլություն ունեն: Հաջորդ անգամ հաշվի կառնի:

Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ընդունել է Հայաստան գալու հրավերը, իտալացի կինոդիվան հետեւյալ կերպ արձագանքեց. «Այս տարի հատուկ տարի է Հայաստանի համար: Սա այն երկրին է, որը շատ է ճնշված եղել: Ես ունեմ շատ թանկագին ռուս ընկերուհի, որն ամուսնացել է հայի հետ: Նա շատ է պատմել Հայաստանի մասին»:

Դերասանուհին ընդգծեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում, ինչի համար շատ ուրախ է: «Ինձ դուր է գալիս այս կինոփառատոնը (Ոսկե ծիրանը), որի հրավերով ես գտնվում եմ այստեղ: Շատ լավ ֆիլմերի ընտրություն է կատարված»:

Մուտին խոսեց այն ֆիլմի մասին, որը կցուցադրվի փառատոնի օրերին՝ իր իսկ մասնակցությամբ: Խոսքը «Սվանի սերը» ֆիլմի մասին է: Ի դեպ, այս ֆիլմում նրա խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը եւ Ալեն Դելոնը:  

«Այս ֆիլմը շատ երկար պատմություն ունի: Այն նկարել ցանկացել են շատ ռեժիսորներ: Պետք է ասեմ, որ բավականին դժվար գործ է. շատ երկար է, եւ ես շատ երջանիկ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում, ներկայացրել այդ դարաշրջանը, հագուստները, միջավայրը, երկխոսությունները: Շատ հաճելի էր»:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հ.Գ. Հանդիպման մասին ավելի ծավալուն կներկայացնենք «Իրավունքի» տպագիր համարում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ