Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՍՏԵՐԼԻԳՈՎՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԻՍԻԱ՞ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՍՏԵՐԼԻԳՈՎՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԻՍԻԱ՞ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

 

Գերման Սրերլիգովն իր ընտանիքի հետ Արցախի Հանարապետություն տեղափոխվելուց հետո դարձել է ոչ միայն տեղական, այլ միջազգային լրատվամիջոցների կողմից ամենաքննարկվող թեմաներից մեկը: Նրա մասին բազմաբնույթ հրապարակումներից այնքան էլ պարզ չէ, թե ռուս հայտնի գործարարի ընտրությունն  իրականում ինչու՞ է հենց Արցախի վրա կանգնել: Հարցի մասին տարբեր մեկնաբանությունների պակաս գրեթե չկա, սակայն տեսակետներն առայժմ սոսկ տեսական բնույթ ունեն: Դժվար է հավատալ այն վարկածին, թե դրախտի փնտրտուքներ են Ստերլիգովին Արցախ բերել: Ավելի հավանական է թվում այն, որ  «Ստերլիգով նախագիծն» ինքնանպատակ չի կարող լինել: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով Գերման Ստերլիգովի Արցախում հաստատվելու փաստը մշակութային-քաղաքակրթական մեծ ենթատեքստ ունի, քանի որ  ռուս գործարարը ռուս ուղղափառ եկեղեցու  ապաշխարհած հետևորդներից է և հասկանում է, որ քրիստոնեությունն Արևելքում մեծ նահանջ է ապրում թյուրքական ներկայիս «ռեակցիաների» պատճառով:

«Կարելի է նրան հազար բան էլ ասել՝ գերմանական շպիոն, ամերիկյան լրտես, ռուսական ԿԳԲ, բայց ինձ թվում է, որ նա իր վրա միսիա է վերցրել: Եթե նայում ենք, փաստորեն Արցախը արևմտյան քաղաքակրության առաջին բնակավայրն է, որն ընդվզել է  թյուրքական բարբարոսության դեմ և ստացվում է, որ ուղղափառ մարդը եկել է սատարելու: Այդպիսի դեպքեր պատմության ընթացքում շատ են եղել, որ միսիոներներ են եկել, ապրել են Արևմտյան Հայաստանում, արարել են, աշխատել են և օգնել են տեղի բնակիչներին: Ես նրա քայլը դրան եմ նմանեցնում»,- ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:



ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ