Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ» ԵՎ «ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵ՞Ն ՀՈՍՈՒՄ

Արխիվ 12-16

«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ» ԵՎ «ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»  ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ  ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵ՞Ն ՀՈՍՈՒՄ

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ  շարժմանը քննադատողներին ու  քաղաքացիական նախաձեռնությունների հնարավոր միավորմանը:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով` պարբերաբար քննադատում են «Ոչ թալանին»  նախաձեռնությանը: «Գուցե շարժումն ինչ-ինչ հարցերում սխալներ թույլ է տվել, բայց մենք անում ենք այն, ինչ  կարողանում ենք»,- ասաց  «Ոչ թալանին» շարժման

Բանախոսի խոսքով` ռեժիմի փոփոխության հարցը բարձրացնելուց առաջ  նախ պետք է  մարդկանց անտարբերության դեմ պայքարել:

Ռեժիմի փոփոխության հարցը  Սոֆյա Հովսեփյանը պատահաբար չբարձրաձայնեց:Բանն այն է, որ բանախոսներից Վարուժան Ավետիսյանը` «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահը պնդում էր` միայն քաղաքական պայքարի միջոցով կարելի  է հարցերը լուծել:

Առաջին անգամ չէ, որ Վարուժան Ավետիսյանը քաղաքացիական պայքարը քաղաքականի վերածելու մասին է խոսում:  Դեռ հունիսի 15-ին Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահը հայտարարում էր, որ  պետք է   քաղաքական բոլոր հարցերի լուծումը մեր երկրում պետք է քաղաքական լինի՝ ռեժիմին հեռացնելով:  Ասել է թե`  կրակից միջից շագանակներ հանել ուրիշի ձեռքով: Մի հարցնող լինի պրն Ավետիսյանին` ինչո՞ւ ձեր  ուժերով չեք փորձում ռեժիմին տապալել:

Ի դեպ,   շրջանառվող լուրերի համաձայն` «Ոչ թալանին» նախաձեռնության  անդամների մի մասին ընդհանրապես դուր չի գալիս  «Հիմնադիր  խորհրդարանի» պահվածքը: Ավելին` ըստ շշուկների,   նախաձեռնությունն   իշխանությունից ավելի շատ է  քննադատում «Ոչ թալանին»  շարժմանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ