Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԹԵ ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԴԵՊՔԵՐԸ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ

ՎՐԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԴԵՊՔԵՐԸ

 

Օրերս` հյուրընկալելվելով «Իրավունքի» խմբագրությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆՆ «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանեց հանրությանը հուզող հարցերին: Այդ թվում ամենաշատ հնչած հարցերից էր, թե Բաղրամյան պողոտայում շաբաթներ առաջ տեղի ունեցած ցույցերը, որը լայն արձագանք գտավ նաեւ միջազգային մամուլում «էլեկտրոմայդան» անվանումով, ի՞նչ ազդեցություն ունեցավ հայաստանյան զբոսաշրության վրա: Հարցին ի պատասխան պարոն Ապրեսյանը նշեց.

– Իհարկե, զբոսաշրջությունը բավականին զգայուն ոլորտ է, որի վրա կարող է ազդել յուրաքանչյուր անկայուն իրավիճակ` տարածաշրջանային խնդիրներ, քաղաքական ցնցումներ, հիվանդություններ եւ այլն: Հուսով եմ, որ այն, ինչ-որ Բաղրամյան պողոտայում էր տեղի ունենում էապես բացասաբար չի անդրադառնա հայաստանյան զբոսաշրջության վրա: Շատ կարեւոր էր, որ կարճ ժամանակահատվածում բոլորն էլ հասկացան` այստեղ ոչ թե մայդան է, այլ Մարշալ Բաղրամյան: Ի վերջո, այն շատ խաղաղ եւ միայն սոցիալական պահանջ ներկայացնող ցույց էր եւ ո՛չ մի վտանգ, ո՛չ մի արտառոց իրավիճակ իրենից չէր ներկայացնում զբոսաշրջային այցելությունների համար: Այն թյուր կարծիքը, որ իրավիճակը բարդ է եւ այլն, ըստ իս, չպետք է ազդեցություն ունենա մեր զբոսաշրջության վրա:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի պարոն Ապրեսյանին ուղղված մնացյալ հարցերն ու տրված պատասխանները կներկայացնենք «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ