Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԲՈԺԿՈՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԲՈԺԿՈՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ

 

Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան շուտով կլքի Հայաստանը: Նրան աշխատանքից ազատելու դիմումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է հուլիսի 13-ին: Նշենք, որ արդեն իսկ թափուր մնացած դեսպանի պաշտոնի շուրջ բազմաթիվ խոսակցություններ են ծավալվում թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվական կայքերում: Եվ դրանցում մասնավորապես ասվում է, որ չի բացառվում կրկին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվի նախկինում այդ պաշտոնը ստանձնած Ալեքսանդր Բոժկոն: Այս լուրը ճշտելու համար «Իրավունքը» դիմեց Ուկրաինայի դեսպանությանը. «Մենք նման տեղեկատվություն դեռեւս չունենք, բայց, որքանով տեղյակ ենք, Ա. Բոժկոն արդեն թոշակի է անցել եւ դժվար թե վերադառնա»: Ի վերջո, թե ինչն է պատճառը, որ Ի. Կուխտային Ուկրաինայի նախագահն ազատեց աշխատանքից, դեսպանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ազատման պատճառը դիվանագիտական առաքելության ավարտով է պայմանավորված: Չմոռանանք, որ արդեն հինգ տարի է նա դեսպան է: Այնպես որ, նրան ոչ ոք չի հեռացրել պաշտոնից»:

Ի դեպ, Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է նաեւ Թուրքիայում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Լեւենթ Այդինի լիազորությունները` Անթալիայում ֆուտբոլիստ Սամյուել Էտո’Օին նվիրված պաշտոնական միջոցառմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով շապիկ կրելու համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ