Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԼԱՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԼԱՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ»

 

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Իրանի եւ «Վեցնյակ»-ի միջեւ  կնքված համաձայնագրի մասին, ասաց, որ Հայաստանը պետք է  նաեւ արտոնություններ տա իրանցի գործարարներին:

Տնտեսագետը հիշեցնում է` 2012 թվականին Իրանի հետ  տնտեսական համագործակցությունը   լավ արդյունքներ է արձանագրել: «Պետք է վերականգնել ու անգամ գերազանցել այդ տարիներին արձանագրված արտահանման ու ներմուծման ծավալները: Նավթարդյունաբերության ոլորտում պետք է աշխատենք, բենզինի հարցն էլ կլուծվի: Իրանը Հայաստանի համար հինգերորդ ներմուծման գործընկերն է: Այս տարվա դրությամբ Իրանից ներմուծել ենք 75 միլիոն դոլարի հասնող ապրանք, արտահանել` մոտ 30 միլիոն դոլարի հասնող ապրանք»:

Տնտեսագետի  խոսքով` Իրանը կարող է նաեւ «Նաիրիտի» վերագործարկման հարցում Հայաստանի համար լավ գործընկեր լինել: «Դա կլինի մեր տնտեսական զարգացման հիմնաքարը»,-եզրափակեց Վիլեն Խաչատրյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ