Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԻՐԱՆԻ ԵՎ «ՎԵՑՆՅԱԿԻ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽԱՂԱՔԱՐՏ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ԻՐԱՆԻ ԵՎ «ՎԵՑՆՅԱԿԻ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ`    ԽԱՂԱՔԱՐՏ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ»

 

Քաղաքագետ, իրանագետ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք   բերված համաձայնության մասին` ասաց, որ դա ընդամենը հարաբերությունների բարելավում կարելի է համարել: Իրանը, ըստ վերլուծաբանի, շունչ կքաշի պատժամիջոցներից եւ միայն հաջորդ  տարի  Իրանը կզգա այդ համաձայնագրի ազդեցությունը:

Սակայն համաձայնագրի բովանդակությունն այնպիսին է, որ Արեւմուտքը   անհրաժեշտության դեպքում կարող է  հրաժարվել կյանքի կոչել համաձայնության կետերը: «Արեւմուտքն ակնկալում  է Իրանի նավթի ներգրավումը  համաշխարհային  շուկայում եւ ազդել նավթի գների վրա: Բացի այդ` Եմենի անկայուն վիճակը հաշվի առնելով` Իրանը կարող է վերահսկել էներգակիրների տարհանումը  ջրային ճանապարհով: Ավելին, քանի որ ԱՄՆ-ի եւ  ԵՄ-ի շահերը համընկնում են էներգակիների այլընտրանքային մատակարարման առումով, պետք է այնպես անել, որ  ԵՄ-ից  կախվածությունը պետք է  թուլացնել ՌԴ-ից էներգակիրների առումով »,- ասաց  պրն Մանուկյանը:

ԱՄՆ-ում եկող տարի նախագահական ընտրություններ են: Իրանագետը կարծում է, որ այս համաձայնագիրը Օբաման իր ժողովրդին  կարող է որպես դիվանագիտական հաղթանակ ներկայացնել: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ իսլամական պետության դեմ ԱՄՆ-ը չի կարող միայնակ հանդես գալ: Իսկ Իրանն այս հարցում կարող է օգնել Միացյալ Նահանգներին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ