Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀՅԴ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ԴԵՄ «ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՆ». «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՐԴ ՄԻ ՔԻՉ ՄԱԿԱՐԴԱԿ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»

Արխիվ 12-16

ՀՅԴ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ԴԵՄ «ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՆ». «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՐԴ ՄԻ ՔԻՉ ՄԱԿԱՐԴԱԿ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»


Արի ու տես, որ սահմանադրական բարեփոխումների դեմ նպատակաուղղված քարոզողները ներկայացված նախագծի կետերը մի կողմ թողած` հիշել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ երբեմնի հայտարարությունն ու գրոհ սկսել դրա դեմ: Վերոնշյալ հայտարարությունում մասնավորապես ասված է. «Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է: Մենք շատ հստակ ենք ասել` այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին` որպես լեգիտիմ»: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ա. Մինասյանի հետ, ով նշեց, որ անիմաստ է համարում նորից անդրադառնալ այդ թեմային.
– Դրան պատասխանել եմ շատ վաղուց, ցանկացողները կարող են  բացել եւ կարդալ այդ մասին:
– Պարոն Մինասյան, չե՞ք կարծում, որ Ձեր դեմ ուղղված սոցցանցային մեկնաբանությունների հիմքում ոչ թե այս հայտարարությունն է, այլ ՀՅԴ-ի սահմանադրական բարեփոխումներին կողմ լինելը:
– Չգիտեմ, այդպիսի փոքր բաներին չեմ էլ ուզում անդրադառնամ ու անիմաստ եմ համարում: Առաջին հերթին` մարդ մի քիչ պիտի մակարդակ ունենա, որպեսզի նման, վաղուց արդեն փակված թեման նորից փորձի բարձրաձայնել կամ քննարկման առարկա դարձնել: Սա վաղուց արված հայտարարություն է, եւ արձագանքներին համարժեք պատասխան տրվել է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ