Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՌՆԱ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ»

Արխիվ 12-16

«ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՌՆԱ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ»

«Իրավունքը» պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ պարզեց` ընդունո՞ւմ է սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը: «Քանի որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ  չէ, չեմ ցանկանում  որեւէ գնահատական տալ»,- ասաց  նախկին նախարարը:
«Իրավունքի» դիտարկմանը, թե  նոր նախագծով` զինված ուժերի գործունեությունը վերահսկում է կառավարությունը, իսկ պատերազմի դեպքում գերագույն  գլխավոր հրամանատարը դառնում է  վարչապետը, Վաղարշակ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ես դրա տակ բան չեմ տեսնում: Երբ փաստաթուղթն ամբողջական լինի, այն ժամանակ կխոսենք: Պետք է  ամբողջապես պարզ լինեն ԱԺ-ի,  վարչապետի եւ նախագահի լիազորությունները»:
Մեր մյուս հարցին` «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կարգավիճակ ունեցող երկրներում արդյո՞ք  խորհրդարանական կառավարման համակարգն արդյունավետ է,  մեր զրուցակցի խոսքով` դա  պարզ կդառնա նախագահի, վարչապետի եւ ԱԺ-ի լիազորություններից:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ