Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՕՐԱՆԺ» ԲՐԵՆԴԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ

Արխիվ 12-16

«ՕՐԱՆԺ» ԲՐԵՆԴԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ

http://news.am/arm/news/278089.html

Բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա»-ն բանակցում է «Յուքոմի» հետ՝ ընկերության բաժնետոմսերը վերջինիս վաճառելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Օրանժ Արմենիան» շարունակելու է պահպանել իր լիցենզիան, սպասարկել իր շուրջ 650 հազար բաժանորդներին: «Յուքոմի» հետ բանակցությունները վերաբերում են ոչ թե ընկերության՝ հայկական հեռահաղորդակցության շուկայից հեռանալուն, այլ ընդամենը ընկերության բաժնետիրոջ փոփոխությանը: Մինչեւ գործարքի ավարտը՝ գործաքրի ավարտին դեռեւս անհրաժեշտություն կա համաձայնագիր ստորագրել, բացի դրանից՝ գործարքը պետք է վավերացվի պետական համակարգի կողմից»,- ասաց նա:

Ընկերության տնօրենի խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում «Օրանժ» բրենդը պահպանվելու է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ