Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԿԻՆՍԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՄԵՐԺԵԼ ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԿԻՆՍԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՄԵՐԺԵԼ ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքներն ու ազդարարեց 12-րդ փառատոնի ավարտը: Մրցանակների հանձնման արարողությունից հատկապես գոհ մնացին ՀՀ-ում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ովքեր եկել էին ստանալու ու փոխանցելու «Ոսկե ծիրանին» մասնակցած իրենց երկրների ներկայացուցիչների մրցանակները: Իհարկե, վերջիններս առավել ուրախ էին ոչ թե մրցանակների, այլեւ մի զամբյուղ ծիրանի համար, որը տրվում էր մրցանակի հետ: Ի դեպ, Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչը թեպետ նշեց, որ զամբյուղով ծիրանը կպահեն իրենց, իսկ մրցանակը կփոխանցեն, բայց, այնուամենայնիվ, շռայլ գտնվեց եւ մի ծիրան էլ հյուրասիրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով չմերժեց օտարազգի դիվանագետին:

Օրը, իսկապես, հատկանշական էր, քանի որ ոչ ոք ոչ ոքի չէր մերժում: Այս առումով առանձնացնենք լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացած «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր, «Համազգային» թատրոնի դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ, ում մրցանակ հանձնեց նույն ինքը` տասնամյակներ առաջ սեքս-սիմվոլ դարձած, աշխարհահռչակ Նաստասյա Կինսկին: Եվ, իհարկե, Գ. Մադոյանն այսպիսի առիթը բաց չթողեց ու նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Ն. Կինսկին մի քիչ խունջիկ-մունջիկ գալուց հետո դրական արձագանքեց հայկական ջերմությամբ տիկնոջը համբուրած հայ տղամարդու առաջարկին: Որպես մրցանակ` 500 հազար դրամ ստացած ու Ն. Կինսկու «այո»-ին արժանացած մեզ հայտնի միակ հայ տղամարդուն` Գ. Մադոյանին շնորհավորելու եւ զրուցելու առիթ ունեցավ նաեւ «Իրավունքը»:
- Գագիկ, 500 հազարը կբավականացնի՞, որպեսզի մի նոր ֆիլմ նկարահանեք, այն էլ Ն. Կինսկու մասնակցությամբ:
- Իհարկե ոչ, չի բավականացնի: Բայց ես չեմ էլ պատրաստվում այս գումարը ֆիլմի վրա դնել: Սա պետք է ծախսեմ ու նաեւ իմ դերասաններին շնորհակալություն հայտնեմ գումարի տեսքով: Դեռ կնկարահանեմ իմ մյուս կարճամետրաժ ֆիլմը, ու հետո նոր կմտածենք, թե որտեղից ենք գումար հայթայթելու, որ Նաստասյա Կինսկին նկարահանվի: Ամենակարեւորն այն է, որ նա արդեն համաձայնել է:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ