Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՌԻՎԱՍԻ PR ՔԱՅԼԸ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԷ

Արխիվ 12-16

ՌԻՎԱՍԻ PR ՔԱՅԼԸ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԷ

 

Օրերս իր 28-ամյակը հայաստանյան ընկերների հետ ուրախ տոնած երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ հեռանում է Հայաստանից: Ողջ հայությունը մտահոգված է երգչուհու սոցցանցում արած գրառման համար, որտեղ Ռիվասը գրել է, թե արդեն ուղեւորվում է օդանավակայան եւ շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր իր կողքին են եղել Հայաստանում գտնվելու տարիներին: Ըստ երգչուհու` նա արդեն 2 տարի է, ինչ Հայաստանում է, նույնիսկ «տաքացել է», սակայն ստիպված է հեռանալ: Եվան ասել է, թե ցավ է զգում, սիրտը ցավում է, կարոտելու է ու խոստովանել. «Ամենից շատ կարոտելու եմ աշխարհում ամենահամեղ հայկական ուտեստները»,- ասել է Եվան ու խոստացել օգոստոսին վերադառնալ տեղական սրճարաններից մեկում ճաշի եւ իր խոսքը եզրափակել այսպես. «Սիրում եմ քեզ, Հայաստան: Ներիր այն բաների համար, որ սխալ եմ արել, շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ հարազատի պես: Իմ սիրտը հավետ այստեղ է»:

 


Չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում, երբ ողջ աշխարհը խոսում էր Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի մասին, Եվան, ով այդ օրերին նույնպես Հայաստանում էր, հավանաբար երբեք չարժանանալով նման վերաբերմունքի, նյարդայնացած բոլորին խավարասերներ էր անվանել` Քիմի հետեւից «վազելու» համար եւ ասել. «Ես այլեւս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որովհետեւ գիտեմ, եթե փոքր-ինչ սխալվեմ, ինձ կհոշոտեն, ինչպես էժան միսը, իսկ հետո կմոռանան այդ մասին, եթե ես մի լավ բան անեմ»: Բայց դրանից հետո 3 ամիս երգչուհին ապրում էր Հայաստանում, ավելի ճիշտ, նա երբեք էլ չի ապրել այստեղ` հաճախ է գնացել իր երկրորդ հայրենիք ու վերադարձել: Դա նաեւ հաստատել էր մեզ հետ ունեցած հարցազրույցներից մեկում. «Չեմ ժխտում, որ մեկ ոտքով Հայաստանում եմ, մյուսով` Ռուսաստանում: Բավականին ժամանակ ապրել եմ Ռուսաստանում եւ սիրում եմ այդ երկիրը, իսկ Հայաստանում իմ արմատներն են, ես այստեղ եմ զբաղվում իմ երգարվեստով եւ ուզում եմ, որ միշտ այդպես լինի»:
Այնպես որ, Եվայի` Հայաստանից ժամանակավորապես հեռանալը մի դարձրեք հայոց կարեւորագույն հարց ու մի մտահոգվեք դրանով: Վաղ թե ուշ, Եվան կրկին կվերադառնա հայրենիք` թեկուզ ճաշկերույթի մասնակցելու, կամ էլ` հայ հանրությանը, լավագույն դեպքում, լավ էլ կներկայանա համերգներով ու տեսահոլովակներով: Սա էլ Ռիվասի կողմից մտածված հերթական PR քայլ էր, որը լավ էլ աշխատեց:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ