Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՌԴ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՌԴ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

 

Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը մեկնաբանել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունում իր նկատմամբ գործ հարուցելու փաստը:

 

«Ինչու է Ադրբեջանը մտահոգված իմ համեստ անձով: Հարցի պատասխանը, թե ինչու է ծագել Ադրբեջանի հիստերիան իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ, կարող եք գտնել «Գռոզնիից մինչեւ Պուտին» պատմության դասագրքում, որը տեղակայված է իմ sterligoff.ru կայքում: Ուղղակի, պետք է կարդալ սկզբից, ոչ թե վերջից, ինչպես ոմանք` կտրելով կոնտեքստից առանձին պատմական դրվագներ: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Պարզ կդառնա, թե ինչու ՌԴ տարածքում 5-րդ շարասյունը նույնպես աջակցում է Ադրբեջանի դատախազությանը: Առավել մանրամասն մեկնաբանություններ այդ հարցով ես կտամ մի քանի շաբաթ հետո, ժամանակ է պետք»,- հայտարարել է նա:
Գերման Ստերլիգովն իր ուղերձը ստորագրել է. «Հին մատենագրություն սիրողների ընկերակցության նախագահ` հին հայկական Շուշի քաղաքից»:
Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցել Ստերլիգովի դեմ, այդ թվում` «սահմանի ապօրինի հատում» հոդվածի հատկանիշներով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ