Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ

 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը երեկ գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ կառավարության եզրակացությունը ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված ՀՀ օրենքի նախագծի մասին, ըստ որի` առաջարկվում էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում:


Հիշեցնենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում էր կուսակցության կանոնադրության (եւ ծրագրի) խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխությունների ու լրացումների կատարման իրավունքը կուսակցության համագումարից փոխանցել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է լինում կանոնադրության մեջ կատարել զուտ տեխնիկական կամ խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ, որոնք բխում են նաեւ անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներից եւ առաջանում է անհարմարություն` ոչ բովանդակային փոփոխությունները եւ լրացումները հաստատելու համար անընդհատ համագումար հրավիրելու:
Սակայն ՀՀ կառավարությունը վերոնշյալ նախագծին տվեց բացասական եզրակացություն: Հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Հիմնավորված չէ այն մոտեցումը, համաձայն որի` փոփոխվող օրենքների պահանջներից բխող փոփոխությունները կարող են լինել զուտ տեխնիկական բնույթի, քանի որ օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ:
Ելնելով շարադրվածից` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը»:
Միեւնույն ժամանակ, գործադիրը հայտնում է. «Օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ