Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՑՎԵՆ` ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՑՎԵՆ` ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Երեկ գործադիրի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ օրակարգին անդրադառնալը, ընդգծեց. «Մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին, եւ այս իրավիճակում ամեն ինչ պետք է անենք` բացառելու անհարկի միջամտությունները եւ նվազագույնի հասցնելու բոլոր կարգի ստուգումները»: Կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում այս մասին որոշակի պարզաբանում տվեց նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ, ով նախեւառաջ շեշտեց, որ տեսչական ստուգումների նվազումը կլինի` ըստ անհրաժեշտության.

 

–Կարծում եմ, որ այս հանձնարարականը գործարար միջավայրի բարելավմանը եւ որոշակի մեղմացումներին է ուղղված: Տեսչական բարեփոխումները հիմա ընթացքի մեջ են, եւ, ըստ էության, տեսչական մարմինների կրճատումը ենթադրում է տվյալ մարմինների գործունեության որոշակի կառուցվածքային փոփոխություն:
– Պարոն նախարար, ՀՀ վարչապետը կառավարության նախորդ նիստին հանձնարարել էր ՏՄՊՊՀ-ին ու Էկոնոմիկայի նախարարությանը` դեպի Հայաստան ու Հայաստանից ավիաչվերթներ իրականացնող ավիաընկերությունների հետ բանակցություներ վարել ու հստակեցնել չվերթների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` ելնելով տուրիզմի առանձնահատկություներից, պայմանավորվել` գիշերային չվերթները փոխարինելու առավոտյան չվերթներով: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ:
– Այդ ուղղությամբ բանակցություններն արդեն սկսվել են: Պետք է աշխատենք, որովհետեւ երկուստեք անհարմար է` ե՛ւ ներգնա զբոսաշրջիկի, ե՛ւ մեր քաղաքացիների համար, ով ժամանում է Եվրոպա:
– Իսկ ի՞նչ կասեք Իրան-Վեցնյակ համաձայնագրի ու այս համատեքստում Հայաստանի տնտեսական ակնկալիքների մասին:
– Ակնկալիքները կախված կլինեն գործընթացի շարունակությունից: Ընդհանուր առմամբ, որքան հարաբերությունները ջերմանան, որքան այդ կարգի հարաբերությունները կարգավորված լինեն, այնքան մեզ համար դրական կլինի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ