Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԿՈԿԱԻՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱն ՑՆՑԵԼ Է ՈՂՋ ԲՐԻՏԱՆԻԱՆ

Արխիվ 12-16

ԿՈԿԱԻՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ

ՊԱՇՏՈՆՅԱՆ ՑՆՑԵԼ Է ՈՂՋ ԲՐԻՏԱՆԻԱՆ

 

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ լորդ Ջոն Սյուելը «Դը սան» պարբերականում հրապարակված տեսանյութի հրապարակումից հետո ստիպված է եղել հրաժարական տալ:

Լորդերի պալատի խոսնակ բարոնուհի  Դ’Սուզան հայտարարել է, որ լորդ Սյուելը լքել է պաշտոնը «Դը սան» պարբերականի կողմից հրապարակված բացահայտումների հետևանքով:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը հինգ ֆունտանոցից պատրաստած խողովակով կոկային ընդունում մարմնավաճառի մարմնի վրայից: Ձայնագրության մեջ լսվում է նաև, թե ներկաներից մեկի հետ զրույցում ինչ է նա ասում Լորդերի պալատի անդամների եկամուտների մասին: «Սան» պարբերականը հրապարակել է նաև լորդի մերկ լուսանկարները մարմնավաճառների խմբի հետ: 69-ամյա Ջոն Սյուելն ամուսնացած է և ունի չորս երեխա:

Բարոնուհի Դ’Սուզան հայտարարել է, որ նրա ապշեցնող վարքագիծն իրենց համար անթույլատրելի է.

«Լորդ Սյուելը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Լորդերի պալատը շարունակելու է պահպանել հասարակական վարքագծի ընդունված չափանիշները և չի կարող հաշտվել այդ  ստանդարտներից ուրևէ շեղման փորի հետ»,- ասել է Դ’Սուզան:

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի խոսնակը նաև տեղեկացրել է, որ անհապաղ հետաքննություն սկսելու նպատակով հրապարակված փաստերն արդեն փոխանցվել են պալատի ստանդարտների բաժնի ղեկավարին և լոնդոնյան ոստիկանությանը:

Ջոն Սյուելը ղեկավարում էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Շոտլանդիայի հարցերով նախարարությունը: Նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 84,5 հազար ֆունտ ստերլինգ (135 հազար դոլար):

Ոչ վաղ անցյալում Ջոնը «Հաֆինգթոն պոստ» պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Լորդերի պալատը էական քայլեր է ձեռնարկում իր անդամների հեղինակությունը պաշտպանելու և պալատի անդամների վարգականոնների խախտումները բացառելու համար: Հարցազրույցում նա հատկապես ընդգծել էր նոր ընդունված օրենքը, որով նախատեսվում է դադարեցնել Լորդերի պալատի այն անդամների անդամակցությունը ում վարքագիծն անթույլատրելի և անընդունելի է:



 

 

 

 


 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ