Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ ՄՈՍԿՎԱ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ ՄՈՍԿՎԱ


ՕԵԿ  ղեկավար Արթուր Բաղդասարյանը վերջերս, ըստ որոշ լրատվամիջոցների, «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ ընտրվելուց հետո ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի` ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ: Իսկ ինչպես հայտնի է, «Սիստեմա» ընկերության բաժնետեր եւ տնօրենների խորհրդի անդամ է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք  նախկին ԱԽ քարտուղարի  հայտնվելը այդտեղ պատահական է, թե ոչ, ինչպես է վերաբերվում Արթուր Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումներին` այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեց պարզել «Իրավունքը» հենց Արթուր Բաղդասարյանից: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, մեկ օրանց «Իրավունքին» փոխանցեց, որ Արթուր Բաղդասարյանը  Հայաստանում չէ. մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Իսկ թե ինչ նպատակով, պարզ չէ:

Հ.Գ. Ինչո՞ւ է նախկին ԱԽ քարտուղարը մեկնել Մոսկվա, կարելի է տարբեր ենթադրություններ անել` քաղաքականից մինչեւ տնտեսական, անձնական եւ այլն: Արդյոք Արթուր Բաղդասարյանը կհանդիպի ՌԴ հայերի միության նախագահ, Ա. Բաղդասարյանի որդու նշանադրության քավորի` Արա Աբրահամյանի  հետ, ում հետ խնամիական հարաբերություները եւս մտածելու տեղիք են տալիս: Հազիվ թե, քանզի պրն Աբրահամյանի` «Իրավունքին» տված գրավոր պարզաբանման մեջ ասվում է` Արա Աբրահամյանը մեկնել է արտերկիր, չնայած, ոչինչ բացառել չի կարելի: Ո՞վ գիտե` գուցե ՕԵԿ ղեկավարը մոսկովյան այցով չբավարարվի եւ, այնուամենայնիվ, արտերկրում հանդիպի ՌԴ հայերի միության նախագահի հետ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ