Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ

Արխիվ 12-16

ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի մասին է:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող Ելենա Օվսյաննիկովայից փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պահանջել է հեռանալ` նշելով, որ խանգարում է ոստիկաններին աշխատել: Իսկ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ փաստեր է պարզել վերջինից ու բացել փակագծերը` ընդգծելով, որ Օվսյաննիկովան սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել Բաղրամյան պողոտայում գտնվող բոլոր ոստիկաններին: Ընդդեմ Ն. Մալյանի եւ Հ. Պողոսյանի սկսած սաքունցյան տարօրինակ ակտիվությանն ու ոստիկանապետի խորհրդականի ֆեյսբուքյան գրառումների հանդեպ համասեռամոլների անհանդուրժողականության մասին էլ «Իրավունքը» զրուցեց պարոն Մալյանի հետ, որը կներկայացնենք թերթի վաղվա համարում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ