Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ»

 

Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակի յոթ գլուխները հրապարակվել են: Ընդդիմությունը, սակայն, պնդում է` իշխանությունը նոր Սահմանադրությամբ ցանկանում է վերարտադրվել, երկարաձգել իր իշխանությունը եւ միակուսակցական համակարգ ստեղծել: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ եթե Սահմանադրության փոփոխված տարբերակն ընդունվի, ապա ընդդիմադիր կուսակցությունները ներսից «կպայթեն»:

ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք ընդունում է ընդդիմադիրների մտահոգությունը: Ըստ մասնագետի` Սահմանադրության փոփոխված տարբերակում համամասնական ընտրակարգին է տրված նախապատվությունը, որը ճիշտ է, քանզի մեծամասնական ընտրակարգը սպառել է իրեն: «Երկրորդ` եթե 1990-ականներից սկսած նայենք, ձեզ մոտ կա տպավորություն, որ Հայաստանը միակուսակցական համակա՞րգ է: Որոշակի հնգամյակ կարող է միակուսակցական լինել: Բա ընտրություններ են: Վատատես մի եղեք, քանի որ երկրում իրավիճակը կարող է փոխվել»,- կարծում է մասնագետը:
Ինչ վերաբերում է կուսակցությունների ներսից պայթելուն, խորհրդարանական համակարգի առկայության դեպքում նման բան չի լինի, մինչդեռ նախագահի գերիշխանության դեպքում կուսակցությունները չեն կայանում:
Արթուր Վաղարշյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանի համար կառավարման հաջող մոդել կլինի սահմանադրական միապետությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ