Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՅՆՈՒՀԵՏ ԱՐՑԱԽ ԵԿՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼԵՐԸ» ԱՅՆՔԱՆ ԷԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼ» ՉԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՅՆՈՒՀԵՏ ԱՐՑԱԽ ԵԿՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼԵՐԸ» ԱՅՆՔԱՆ ԷԼ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԱՅԼ» ՉԵՆ

 

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Սերգեյ Սաժումյանը հայտնել է, որ «Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաեւ հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմանները այնքան էլ հաջող չեն»:

Նա նշել է, որ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ եւ նորաստեղծ մոտոակումբի ներկայացուցիչների հետ իրենք ուղեւորվելու են Բագրատաշեն` դիմավորելու «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին: «Մենք պլանավորում ենք, որ օգոստոսի 1-ի երեկոյան նրանք հավաքվելու են Երեւանի Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ, օգոստոսի 2-ին կամ 3-ին մենք կազմակերպելու ենք նրանց մամուլի ասուլիսը. օրը կհստակեցվի ավելի ուշ»,- հայտնել է Սերգեյ Սաժումյանը:
Ռուսաստանի Դաշնությունից մոտոարշավ դեպի Հայաստան եւ Արցախ մեկնարկել է հուլիսի 26-ի առավոտյան:
Այս տեղեկությունները Բաքվի անհանգստությունն է առաջացրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գիշերային գայլերի» հետ բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսինքն նրանք Կրեմլի հովանու տակ են:
Սակայն այնուհետ պարզվեց, որ մոտոարշավը չի կոչվելու «գիշերային գայլերի» արշավ: Ըստ «գիշերային գայլերի» մամլո խոսնակ Աննա Կոմարովայի` Հայաստան գալիս են «սովորական մոտոտուրիստներ»: Իսկ ռուսաստանյան բայքեր Զորիկ Թովմասյանը հայտարարել է, որ «Հայաստան գալիս է մոտոցիկլիստների ոչ մեծ խումբ, մեծամասամբ ազգությամբ հայեր: Այդ նախաձեռնությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: «Գիշերային գայլերը» այդ ակցիայի հետ կապ չունեն, նրանք ընդամենը մեզ աջակցում են, դիմավորում եւ ճանապարհում են Ռուսաստանի քաղաքներում»: Թովմասյանի խոսքով` «գիշերային գայլերը» ձեռնպահ մնացին ակցիային միանալուց, որպեսզի ակցիան չքաղաքականացվի. «Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների կապակցությամբ ռուսաստանյան բայքերները որոշեցին, որ իրենց մասնակցությունը մոտոարշավին կարող է ընկալվել որպես քաղաքական ակցիա»:
Դե ինչ, ստացվում է, որ ավտոարշավի եկող «գիշերային գայլերը» այնքան էլ «գիշերային գայլ» չեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ