Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «ԵՌՅԱԿԻ» ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`  ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  «ԵՌՅԱԿԻ»  ՄԱՍԻՆ

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց`  այն խոսակցությունները, թե ձեւավորվում է նոր «եռյակ»` Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան առաջիկա քաղաքական գործընթացներին`գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իրականությանը համապատասխանում են, թե ոչ: Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը լավ ու մտերիմ բարեկամներ են: Իրենց զավակները լավ ընկերներ են: Այդ խոսակցություններն իրականությունից այնքան հեռու են, ինչպես ձորը` սարից: Այդպիսի հարց չկա ու չի քննարկվել, մեզ ասաց ՕԵԿ պատգամավորը: Այն համեմատությունը, թե սարը հեռու է ձորից այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի, որ կան սարեր, որոնց երկայնքով հոսում են ձորեր, ինչեւէ:

Ինչ վերաբերում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի Մոսկվա մեկնելուն, ապա ըստ Հ. Մարգարյանի արտառոց ոչինչ չկա: Արթուր Բաղդասարյանը մեկնում է  իր նիստերին: «Դե ինքը «Ռոսնեֆտ», ինչպես նաեւ  այլ խոշոր կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է (նկատի ունի «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի` ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ-խմբ.)»,- եզրափակեց Հովհաննես Մարգարյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ