Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՈՂԱՐԿՎԱԾ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՔՐԴԵՐԻ ՀԱՆԴԵՊ»

Արխիվ 12-16

ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՈՂԱՐԿՎԱԾ ԵՎ

ԲԱՑԱՀԱՅՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է  ԿԱՏԱՐՎՈՒՄ

ՔՐԴԵՐԻ ՀԱՆԴԵՊ»


 

«Քրդական աշխարհը ձգտում է  հանգստության, բայց թուրքական իշխանությունները չեն ցանկանում խաղաղություն: Այս պատերազմը քուրդ ժողովրդի եւ թուրքական իշխանության պայքարն է: Թուրքական իշխանությունների այն  հայտարարությունները, թե քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցությունն  է  պատերազմ տանում, դա այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քուրդիստան կոմիտեի» նախագահ Ժենյա Ամիրյանը:


Նրա խոսքով` Էրդողանը  տանուլ տվեց խորհրդարանական ընտրությունները եւ չի հաշտվում  այդ մտքի հետ: «Քուրդ ժողովուրդը պայքարելու է մինչեւ վերջ, քանի որ պայքարը քուրդ ժողովրդի եւ իշխանության միջեւ է»,- կարծում է  «Քուրդիստան կոմիտեի»  նախագահը:

Բանախոսի խոսքով` Էրդողանի իշխանությունը չի ցանկանում խաղաղություն եւ ձգտում է հասնել մենիշխանության:

«Իրավունքի» հարցին` արդյոք ռազմական գործողություններ կլինեն Թուրքիայում քրդերի եւ իշխանության միջեւ, տիկին Ամիրյանը դրական պատասխանեց:

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովի խոսքով էլ Թուրքիայում քողարկված եւ բացահայտ ցեղասպանություն է  կատարվում քրդերի հանդեպ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ