Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ` «ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԱԾ ՄԱՐԴՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ՓՈՐՁԸ»

Արխիվ 12-16

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ`ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԱԾ ՄԱՐԴՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ՓՈՐՁԸ»


Արարատյան Հայրապետական թեմի, ԱՀԹ Արարտյան քննարկումներ ծրագրի ամառային բացօթյա հանդիպումների շրջանակումհուլիսի 29-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ հանդիպում հնագետ եւ հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանի հետ՝ «Ընտրության առաջ կանգնած մարդն ու կյանքի փորձը» խորագրով:

Հանդիպումը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա տեր հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունն ու ողջույնը: Ներկայացնելով Արարատյան քննարկումներ ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվել էր հանդիպումը՝ տեր հայրն ասաց, որ արդեն կայացած ու գեղեցիկ նախաձեռնություն է, որ Տ. Նավասարդ Սրբզանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմն ու «Ծիրանի» մշակութային հանգոյցը համատեղ իրականցնում են ամիսներ շարունակ:

Արմինե Հայրապետյանը զրույցը սկսելուց առաջ իր շնորհակալությունը հայտնեց գեղեցիկ առիթի համար: Նա նշեց, որ ուղիղ 24 տարի առաջ թեմի հրավերով էլի մի համերգ է տվել եւ ուրախ է այդ օրերից ի վեր գրած իր նոր երգերով կրկին ներկայանալ թեմում:

Բանախոսը կիթառի նվագակցությամբ զրույցը համեմեց հեղինակային երգերի կատարումներով: Հանդիսատեսներից շատերը ձայնակցում էին երգչուհուն: Երեկոյի ընթացքում երգչուհին խոսեց մարդկային փոխհարաբերությունների, սիրելու, շրջապատում եղած անհանդուրժողությունն ու չարությունը սիրով հաղթահարելու մասին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ