Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

Հացադուլավորները ՄԱԿ-ից պահանջում են` ջանքեր գործադրել եզդիների ցեղասպանությանը վերջ տալու համար

Արխիվ 12-16

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ ՄԱԿ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ` ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԵԶԴԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Օգոստոսի 3-ին լրանում է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալում իրականացված եւ մինչ օրս շարունակվող եզդիների ցեղասպանության առաջին տարելիցը: Այս կապակցությամբ «Շամս» մարդասիրական հկ նախագահ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆՆ ու «Միջէթնիկ եւ միջմշակութային համագործակցությունների կենտրոն» հկ նախագահ ՍԱՇԻԿ ՍՈՒԼԹԱՆՅԱՆՆ արդեն երկրորդ օրն է, ինչ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց հացադուլ են անում: Հացադուլավորները ՄԱԿ-ից պահանջում են ջանքեր գործադրել 1 տարի շարունակվող եզդիների ցեղասպանությանը վերջ տալու համար, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից օկուպացված Սինջար/Շանգալ շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն, ազատել գերության մոտ գտնվող 4000 կանանց եւ երեխաներին:

Հավելենք, որ հացադուլավորներին այսօր այցելել են արցախյան հերոսամարտին մասնակցած եզդի ազատամարտիկները, իսկ ժամը 19:30-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացադուլավորները հրավիրել են հանրային քննարկման` «Եզդիների շարունակվող ցեղասպանությունը» թեմայով եւ մոմավառության` ի հիշատակ 1 տարի շարունակվող եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ