Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐԹԻԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

Արխիվ 12-16

ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐԹԻԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. ՆԱՐԵԿ վարդապետ ԱՎԱԳՅԱՆԸ նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ:

Նշենք, որ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը

2002 թ. դեկտեմբերի 10–ից մինչեւ 2003 թվականի փետրվարի 10–ը աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար–քարտուղար:

2003 թ. փետրվարի 10–ից մինչեւ 2005 թ դեկտեմբերի 9-ը աշխատել է Մայր Աթոռում` որպես պարետ:

2003 թ. մայիսի 26–ին պաշտպանել է ավարտաճառ «Համատեսական Ավետարանների արեւելահայերեն թարգմանության դարձվածային միավորները» թեմայով:

2003 թ. օգոստոսի 31–ին` Աստվածածնի գոտու գյուտի տոնի օրը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան արք. Սվաճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2005 թ. դեկտեմբերի 9–ից նշանակվել է Աբխազիայի հոգեւոր հովիվ:

2006 թ. ապրիլի 28–ին վերադարձել է Հայաստան եւ կրկին աշխատանքի անցել Մայր Աթոռում որպես պարետ:

2006 թ. նոյեմբերի 1–ից մինչեւ 2007թ. մարտի 1-ը եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մկրտարանի տեսուչ:

2007 թ. մարտի 1–ից մինչեւ 2013 թ. փետրվարի 28-ը եղել է Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահայր:

2013 թ. մարտի 1-ին նշանակվել է Մայր Աթոռի Ներսիսյան անտառի մանկական խաղահրապարակի տնօրեն:

2013 թ. հոկտեմբերի 5-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Թաղման ծեսն ըստ ձեռագիր եւ տպագիր «Մաշտոցների»  ԺԶ-ԺԸ դդ. եւ ժողովրդական սովորությունները» թեմայով: Նույն թվականի հոկտեմբերի 11-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել է մասնավոր վարդապետական աստիճան:

2013 թ. նոյեմբերի 1-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Իրաքի Հայոց թեմում:

2014 թ. դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում` որպես ավագ վերակացու եւ դասախոս:

 

Պատրաստեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ