ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՀՈԳՆԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ

Արխիվ 12-16

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՀՈԳՆԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ

 

Օրերս «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներին դեմ հանդիման» թեմայով աշխատաժողովի ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ կլինի, եթե հասարակական կազմակերպությունների հայտարարություններին  պետական մարմիններն օրենսդրորեն ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն և կոռուպցիոն երևույթների, վտանգների մասին  ՀԿ-ների հրապարակած վերլուծությունները որպես հաղորդում ընդունեն:

Նրա կարծիքով դա թույլ կտա, որ համապատասխան մարմիններն ուսումնասիրեն մատնանշված կազմակերպության գործունեությունը և դրանից հետևություններ անեն: Բարձացված հարցին ի պատասխան Արդարադատության նախարարի տեղակալ, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը նշեց, որ նախնական փուլում ուսումնասիրություն կարվի, հասկանալու համար, թե այդ գործարարների ու ապրանք արտադրողների շրջանում առհասարակ ի՞նչ խնդիրներ կան և ինչո՞ւ են շատերը խուսափում կոռուպցիայի մասին հաղորդումներ տալուց:

Միամտություն կլինի մտածել, թե օրինակ կաշառքով հարցեր լուծելու, կամ սեփական խնդիրները հովանավորչական լծակներով կարգավորելու ձևերին սովոր մարդիկ մի օր կարթնանան քնից ու կսկսեն պատմել, թե որտե՞ղ, ե՞րբ, ո՞ւմ, ինչքա՞ն կաշառք են տվել այս կամ այն հարցը լուծելու համար: Կամ, օրինակ՝ ո՞վ և ի՞նչ բնույթի կոռուպցիոն գործարքի մեջ է մտել այս կամ այն մանր ու միջին չինովնիկի կամ նրա հարազատի հետ:

Հովսեփ Պողոսյանի առաջարկը, սակայն  իր հիմքերն ունի, որն ամենայն հավանականության օգտակար կլինի կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Հուսադրող է նաև Սուրեն Քրմոյանի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանում չհաջողվի 100%-ով վերացնել կոռուպցիան, ապա այն 50 %-ով կրճատել հնարավոր է: Ինչպես ասում են դեռ կապրենք ու կտեսնենք, թե այս աանգա՞մ որքան կլինի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը և արդյո՞ք այն տեսանելի կլինի սովորական քաղաքացու համար:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ