Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ՀԱՅՏՆԻ՞ Է

Արխիվ 12-16

ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ՀԱՅՏՆԻ՞ Է

 

 

Այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել մի քանի անձի, որոնցից մեկը Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվողն է, տեղեկացնում է Armlur.am-ը և հավելում, որ նշված տեղեկությունը ոստիկանությունից ոչ հերքել և ոչ էլ հաստատել են:

Նույն կայքի փոխանցմամբ Անին և Գաբրիել Փանյանը՝ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սև մոգ Գաբրիելը, նախկինում ամուսնացած են եղել և միասին ապրել են 7 տարի: Անիի ընկերուհին պատմել է, որ նրանք թեև ամուսնալուծված են եղել, սակայն միմյանց հետ երբևէ խնդիր չեն ունեցել:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18.30-ի սահմաններում իր բնակարանում գտնվել է հիրոմանտ Անի Մաջնունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):

Անի Մաջնունյանին հասցվել է դանակի 58 հարված, իսկ հանցագործը դանակի շեղբը թողել է զոհի մարմնում: Էքստրասենսի բնակարանն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ