Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻՆ` ՀԱՅՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ

ԽՄԲԱԳՐԻՆ` ՀԱՅՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Այսօր` 07.08.2015թ-ին, Մարգարյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ անդրանիկ արու զավակը` Արման Գալաջյանը: ՍԻՄ կուսացությունը եւ «Իրավունք» թերթի ողջ խմբագրակազմը սրտանց շնորհավորում է պարոն Գալաջյանին, կյանքի 51-րդ տարում հայրանալու կապակցությամբ: Իր ուրախությամբ գլխավոր խմբագիրը կիսվել է նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ մասնավորապես գրված է.

 

ԳԱԼԱՋՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԻ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Այսօր լույս աշխարհ եկավ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱԼԱՋՅԱՆԸ:
Փա՜ռք Հայր Արային, փա՜ռք Մայր Անահիտին, փա՜ռք Հայ Ատվածներին, փա՜ռք կնոջս, փա՜ռք Գալաջյանների տոհմին:
Այսուհետ կարող եմ այս աշխարհում այլևս ոչնչից մազաչափ անգամ չվախենալ, զի ծնվել է տոհմիս անմահության երաշխավորը, շարունակությունս` Արմանը: Բարի գալուստ աշխարհներից լավագույնը, որդի՛ս: Տոհմիս հուրը դո՛ւ ես վառ պահելու:
Մի՛շտ Հա՛յ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ