Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԹԵ ԻՆՉՈՒ Է ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՈՒ Է ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՊԱՇՏՊԱՆԵԼ

 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ


Դեռեւս անցյալ տարվա հունիսի մեկին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը երեկ պաշտոնապես հրաժարվել է փոխոստիկանապետի եղբորորդու պաշտպանությունն իրականացնելուց: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում փոխանցեց պարոն Գրիգորյանը, այն բանից հետո, երբ փորձեցինք հետաքրքրվել նախաքննության ընթացքից: Թե ինչն է պատճառը, որ փաստաբանը այլեւս հրաժարվել է Ս. Օսիպյանի պաշտպանությունից, փաստաբանը նկատեց միայն.

-Պատճառներ կան, բայց չեմ ցանկանում հանրայնացնել:

 

Հիշեցնենք, որ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ