Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ Ջ.ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ`ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ Ջ.ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ`ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ


ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ԼՂՀ  մշակույթի եւ երիտասարդության   հարցերի նախարարության աջակցությամբ՝  սեպտեմբերի 1-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան` նվիված Արցախի  Անկախության տոնին:  Պրեմիերային մասնակցում են՝Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան,Արցախի պետական կամերային երգչախումբ «Վարարակն»`գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Նինա Գրիգորյան, Արցախի պերական կամերային երգչախումբ «Մռակած»`գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Մարինե Մեսրոպյան:

Նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը,գեղարվեստական ղեկավար՝  Լյոբով Կազարնովսկայա,դիրիժոր՝ Անատոլի Լևին:

Պրեմիերային ելույթ կունենան նաեւ `Յանա Սաֆոնովա` սոպրանո / Ռուսաստան, Վիշնիա Ռադոսավ `մեցո սոպրանո / Սերբիա, Ալեքսանդր Չերնով` տենոր / Ռուսաստան, Նիկոլա Ուլիվերի` բաս / Իտալիա:

Մուտքն ազատ է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ