Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԻ ՀԱՄԸ ԴԵՌ ՄՆԱՑԵԼ Է ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԲԵՐԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԻ ՀԱՄԸ ԴԵՌ ՄՆԱՑԵԼ Է ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԲԵՐԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ  ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը դարձյալ պրոադրբեջանական  հայտարարություններով հանդես եկան: ԵԽ նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ն չի ճանաչում  ԼՂ-ը, իսկ Ուորլիքը խոսեց «օկուպացված» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին:  Արտաքին  ինչ գործոններով են պայմանավորված այս հայտարարությունները, պարզեց «Իրավունքը»  ադրբեջանահայերի ասամբլեյայի նախագահ  Գրիգորի Այվազյանից: «Ուորլիքը խոսել էր ազատագրված տարածքների վերադարձի մասին Ադրբեջանին, բայց Երեւանում պարզաբանեց, որ  դա ԼՂ կարգավորման խնդրի ընդհանուր փաթեթի  մի մասը կարող է լինել: Բացի այդ` նա փախստականների  վերադարձի մասին խոսեց, ընդ որում` նաեւ  փախստականների վերադարձ դեպի Ադրբեջան: Սակայն Ադրբեջանը, գիտենք, սրան երբեք չի համաձայնի»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Ինչ վերաբերում է  որոշ եվրոպացի պաշտոնյաների ադրբեջանամետ հայտարարություններին, դրանք, ըստ Այվազյանի, պայմանավորված են  նրանով, որ Ադրբեջանի  խավիարի համը դեռ  մնացել  է որոշ պաշտոնյաների բերանում:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ