Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՊԵՏՔ Է  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ».  ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Նաիրիտ»-ի նախկին փոխտնօրեն Գագիկ Ներսիսյանը վերջերս տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է,որ   «Նաիրիտ»-ի վերագործարկման պահանջ դնելն անհիմն է ու անտրամաբանական: Ավելին` Գագիկ Ներսիսյանը նաեւ հայտարարել է, որ  գործարանը թալանվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու  եղբոր կողմից: «Իրավունք»-ն  այս առնչությամբ  զրուցեց «Նաիրիտ» գործարանի  աշխատակից, գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանի հետ` պարզելու` արդյոք նախկին վարչապետը պետք է  պատասխանատվության ենթարկվի:  Հրաչ Թադեւոսյանի խոսքով,  եթե պատասխանատվության հարց կա, ապա առաջին հերթին պետք է  պատասխանատվության ենթարկվի  Գագիկ Ներսիսյանը: «Երբ նա 1996 թ-ին (իրականում Գագիկ Ներսիսյանը «Նաիրիտ»-ի տնօրեն եղել է  1999-2003 թթ-ին-խմբ.) դարձել է  գործարանի տնօրեն,   հետո դատվել է  «Նաիրիտի» ունեցվածքը  վատնելու համար նկատի ունի  Գագիկ Ներսիսյանի ղեկավարման ընթացքում` 2000-ականներին  հարուցված, բայց հետո կարճված քրեական գործը: Գագիկ Ներսիսյանը չի դատապարտվել:-խմբ.): Ես կարծում եմ`«Նաիրիտի» հարցում բոլորն էլ ունեն  իրենց պատասխանատվության բաժինը»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը:

 

Մանրամասները`տեսանյութում:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ