Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՆԻԳԵՐԻԱՆ ԷԼ Է ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Արխիվ 12-16

ՆԻԳԵՐԻԱՆ ԷԼ Է ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

 

Նիգերիայի նորընտիր նախագահ Մուհամադ Բուխարին սկսել է կյանքի կոչել իր նախընտրական խոստումները: Մինչ նախագահի պաշտոնը ստանձնելը նա խոստացել էր պայքարել երկրում առկա կոռուպցիայի դեմ և իրականացնել օրենսդրական բարեփոխումներ: Ընտրվելուց կարճ ժամանակ անց արդեն նա ձևավորել է 7 հոգուց բաղկացած  հակակոռուպցիոն խորհրդակցական կոմիտե, որի կազմում ներգրավվել են նաև համալսարանի դասախոսներ:

Այս տարվա մայիսին նախագահի պաշտոնը ստանձնած Բուխարին հայտարարել էր, որ անցած 10 տարիների ընթացքում Նիգերիայի պետական պաշտոնյաները պետբյուջեից գողացել են 150  միլիարդ դոլար գումար, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել էր օգնել  գտնելու իրենց երկրին պատկանող արտերկրի բանկային հաշիվների վրայից «կորած» գումարները:

Ի դեպ, Նիգերիան 185 միլիոն բնակչություն և  հարուստ բնական պաշարներ ունեցող երկիր է: Նորընտիր նախագահ Բուխարին, ում վերջին ընտրությունների ժամանակ հաջողվել է հավաքել ընտրողների ընդհանուր ձայների 54 տոկոսը և ստանձնել երկրի ղեկավարումը, ամենևին էլ պատահական մարդ չէ: Նա 1980-ական թվականներին կարողացել է Նիգերիայում պետական հեղաշրջում իրականացնել,  գահընկեց  անելով դեմոկրատական «սկզբունքներով» ընտրված առաջնորդին և դարձել է Նիգերիայի նախագահը: Բուխարիին, սակայն, չի հաջողվել երկար կառավարել երկիրը, քանի որ մեկ ու կես տարի անց նրան գահընկեց է արել երկրի գեներալներից մեկը:

Նիգերիան չնայած նավթի, գազի և այլ բնական պաշարներ ունեցող ամենահարուստ աֆրիկյան երկրներից է, սակայն այստեղ մեծ չափերի է հասնում մարդկանց առևանգման, անհետացման և վաճառքի դեպքերը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ