Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԱՅՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲԵԹՀՈՎԵՆՆ ԱՅԼԵՎՍ ԵԼՈՒՅԹ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ». Ջութակահար

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲԵԹՀՈՎԵՆՆ ԱՅԼԵՎՍ ԵԼՈՒՅԹ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ». Ջութակահար


Տևական դադարից հետո Ա. Խաչատրյանի անվան տրիոն համերգով հանդես կգա ԳաֆԷսճեան կենտրոնում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ՝ հավելելով, որ սեպտեմբերին տրիոն համերգներով պատրաստվում է մեկնել Գերմանիա, Ճապոնիա, Ռուսաստան:

Խոսելով օգոստոսի 26-ին սպասվող համերգի մասին՝ ջութակահարը նշեց, որ համերգային ծրագիրը հատուկ ուշադրության է արժանի: «Կան ստեղծագործություններ, որ միշտ ցանկանում ես կատարել, բայց ինչ-որ բան ետ է պահում. պատճառը նրա բարձրարժեքության գիտակցումն է: Նման ստեղծագործություն կատարելու համար, այսպես ասաց,  երկար ճանապարհ ես անցնում: Միշտ ցանկություն ենք ունեցել կատարել Բեթհովենի լեգենդար տրիոն՝ «Էրցգերցոգ»-ը, որը նրա վերջին ստեղծագործությունն է: Ի դեպ, կոմպոզիտորը սեփական ստեղծագործությունը կատարելուց հետո (որպես դաշնակահար) այլևս երբեք ելույթ չի ունեցել, քանի որ նրա մոտ լսողության անկում է հայտնաբերվել, ինչն էլ, բնականաբար, խանգարել է բեմական գործունեությանը»:

Կ. Շահգալդյանն ասաց նաև, որ Բեթհովենի այս բարձրարժեք գործը պատրաստվում են հնչեցնել ոչ միայն սպասվող համերգի ընթացքում, այլ նաև տարբեր համերգասրահներում: «Համերգի ընթացքում կկատարենք նաև Գեորգի Սվիրիդովի տրիոն, որը, չգիտես ինչու, քիչ է կատարվում. մոռացված է, ինչպես և այլ կոմպոզիտորի ստեղծագործությունները:  Աշնանը մենք անպայման կանդրադառնանք նրա ստեղծագործություններին»:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ