Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԱՄԵՆ ՏԻՊԻ ԽԱՌԸ-ՄԱՌԸ ՁԵՎԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՐ ՉԵՆ». ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Արխիվ 12-16

«ԱՄԵՆ ՏԻՊԻ ԽԱՌԸ-ՄԱՌԸ ՁԵՎԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՐ ՉԵՆ».

ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ՄԱՍԻՆ

 

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանն իր ֆեյսբուքյան էջում  ներկայացրել է  իր կարծիքը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Քաղաքագետի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Առաջարկություն սահմանադրական բարեփոխումների մասին

Ես առանձնակի նպատակահարմար չեմ գտնում մտնել սահմանադրական բարեփոխումների շուրջն ընթացող դիսկուրսի մեջ, որովհետև պրոֆեսիոնալիզմի հանդեպ շատ լուրջ հարգանք ունեմ: Այս ոլորտը ամեն դեպքում իրավաբան սահմանադրագետներինն է, որտեղ բավականին լուրջ իրավագիտական գիտելիքներ և փորձ է անհրաժեշտ:

Միաժամանակ գտնում եմ, որ այս քննարկումներում իրենց խոսքը պիտի ասեն քաղաքագետները, որովհետև բարեփոխումները պետք է առաջին հերթին դիտարկել քաղաքական նպատակահարմարության տեսակետից, իհարկե հենվելով ազգային շահերի առավելագույնս պահպանման հրամայականից:

Իսկ ինչ է թելադրում հայկական պետականության պահպանման և ամրապնդման ազգային շահը. շատ հստակ և բավականին պարզ խնդիրներ, որոնց լուծումը մեր ձեռքն է և ըստ իս խանգարող հանգամանքներ էլ չպետք է որ լինեն:

1. Հայաստանի նման փոքր պետություններին անհրաժեշտ է մաքուր կառավարման ձև, կամ դասական նախագահական հանրապետություն, կամ էլ դասական խորհրդարանական հանրապետություն: Առաջինի դեպքում պետք է բացառել վարչապետի գոյությունը, երկրորդի դեպքում նախագահի: Փորձը ցույց տվեց, որ ամեն տիպի խառը-մառը ձևերը մեր համար չեն: Մաքուր կառավարման ձևի առավելությունն այն է, որ կա հաջողությունների և անհաջողությունների հստակ պատասխանատու: Ընտրելով կառավարման ձևը, գործող սահմանադրությունից կարելի է հանել վարչապետին կամ նախագահին վերաբերվող հոդվածները, կատարել որոշակի ճշտումներ և ապագայում ընդհանրապես հրաժարվել սահմանադրական անընդհատ փոփոխությունների անիմաստ պրակտիկայից:

2. Մեզ պետք չեն անընդհատ ընտրություններ, որոնք տանում են նյութական և հոգևոր ռեսուրսների անիմաստ կորուստների: Երկու միլիոնանոց երկիրը հինգ տարվա ընացքում ենթարկվում է չորս ընտրական ցնցումների. նախագահական, խորհրդարանական, Երևանի քաղաքային /չմոռանանք որ քաղաք պետություն ենք դարձել/ և տեղական ինքնակառավարման: Մաքուր կառավարման ձևի դեպքում մեկ ընտրությամբ կարող ենք ձևավորել իշխանության մարմինները /Իսրայելում նույն օրը քվեարկում են և խորհրդարանի և վարչապետի թեկնածուներին/, մեկ ընտրությամբ էլ տեղական ինքնակառավարման մարմինները:

3. Հետխորհրդային երկրների քաղաքական մշակույթն այնպիսինն է, որ կառավարման մեխանիզմները կապված են ոչ թե թղթային փաստաթղթերի, այլ անձերի կարողությունների հետ: Եթե պահպանվեց նախագահի ինստիտուտը, որը ես գտնում եմ անիմաստ խորհրդարանական հանրապետության դեպքում, բացառված չէ փաստացի իշխանության կենտրոնացում նախագահի ձեռքում, եթե վերջինս որպես անհատ ավելի մեծ նյութական ռեսուրսների տիրապետի: Հաստատ այդ ժամանակ նորից կսկսվեն սահմանադրական բարեփոխումները:

Շնորհակալություն ուշադրության համար

Գարիկ Քեռյան, քաղաքական գիտությունների դոկտոր»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ