Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՍԴ ԱՆԴԱՄՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է` ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ ԿԱ

Արխիվ 12-16

ՍԴ ԱՆԴԱՄՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է` ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

ԱՌՈՒՄՈՎ  ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ ԿԱ

 

Սահմանադրական բարեփոխումների  նախագծի որոշ դրույթներ հանրային որոշ շրջանակների համար մտահոգիչ են: Խոսքը  վերաբերում  է նախագծի 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ  կետերին, որոնք վերաբերում են  երեխաների իրավունքներին: Նախագծում գրված է` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին  եւ հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում: Սակայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության ո՞ր հոդվածով կամ ո՞ր օրենքներով են սահմանվում, թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա տարիքին եւ հասունության մակարդակին: ՀՀ օրենսդրության մեջ նման սահմանումներ չկան: Այս հարցն այսօր «Իրավունք»-ը ուղեց սահմանադրական  իրավունքի մասնագետ, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանին:  «Ո՛չ ընտանիքի, ո՛չ  հատկապես կանանց եւ տղամարդկանց ամուսնության վերաբերյալ  մտահոգությունները սին են: Եվրոպական տենդենցը խորթ  է մեր մենթալիտետին: Չկա սահմանադրության մի դրույթ, որը կարող է ինձ համար մտահոգիչ լինել, թե երեխաների իրավունքները  քիչ են պաշտպանված: Մեր սահմանադրությունը չի թողնելու միասեռ ամուսնություններ»,- վստահեցրեց մասնագետը:

Հստակեցրինք` եթե երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին  եւ հասունության մակարդակին համապատասխան, ապա ՀՀ-ի ո՞ր օրենքներով  են սահմանվում, թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա տարիքին եւ հասունության մակարդակին:  «Դե չկա, կլինի: Հիմա հանձնաժողովն աշխատում է սահմանադրության եզրափակիչ հատվածի վրա: Ինձ հետաքրքրում է, օրինակ, թե ինչ ժամկետ կտան ԱԺ-ին` այդ օրենքներն ընդունելու: Այս առումով շատ կարեւոր  է նոր խորհրդարանի որակը, քանի որ արվելիք աշխատանքը հսկայածավալ է լինելու»,- եզրափակեց ՍԴ անդամը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ