Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒԱՆԳԱՄՅԱ ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎՐԻՊԱ՞Կ, ԹԵ՞...

Արխիվ 12-16

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԵՐԿՈՒԱՆԳԱՄՅԱ ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ ՆՈՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎՐԻՊԱ՞Կ, ԹԵ՞...

 

ՀՀ օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի կարող է անցնել այլընտրանքային զինվորական ծառայության, եթե  նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը: Սահմանադրական բարեփոխուների  նախագծում երկու անգամ է շեշտվում այլընտրանքային զինվորական ծառայության մասին:  Ինչո՞ւ, եթե այս դրույթը կարծես  սպառնալիք է  մեր ազգային անվտանգության համար: «Իրավունք»-ի այս  հարցին պատասխանեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:  «Իմ կարծիքով` սահմանադրության միակ թերությունն այն է, որ  ծավալուն է  գրված:  Երկու անգամ են շեշտել, կարող է վրիպել են: Իրականում տարբեր բաժիններում է գրված այդ դրույթը, բայց կարեւորը գրված է: Կարեւորն այն է, որ այնպես  գրված լինի, որ այլընտրանքային ծառայությունը ՀՀ-ում գործի: Ցավոք սրտի, ՀՀ-ում այլընտրանքային զինծառայությունը  թույլ է  գործում»,- պատասխանեց  սահմանադրական իրավունքի մասնագետը:

Հ.Գ. Այլընտրանքային ծառայությունից, ցավոք, հաճախ օգտվում են աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչները, ավելին` հաճախ բանակ չծառայելու համար որոշ քաղաքացիներ կարող են երկու տարով խղճի ու դավանանքի ազատություն խաղալ եւ գլուխը պրծացնել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց: Այնպես որ, դեռ հարց է` իրոք պետք է այլընտրանքային զինվորական ծառայության համակարգը մեզ մոտ ամրապնդել, թե ոչ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ