Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԵՐԵԿՈՅԱՆ` ՄՈՏ 19:00-ԻՆ, ԸՆԿԱՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿԱՀԵՐԹԻ ՏԱԿ»

Արխիվ 12-16

«ԵՐԵԿՈՅԱՆ` ՄՈՏ 19:00-ԻՆ, ԸՆԿԱՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿԱՀԵՐԹԻ ՏԱԿ»

 

Այսօր այցելեցինք Տավուշի մարզի Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի սահմանամերձ գյուղեր, ինչպես նաեւ Նոյեմբերյան քաղաք… Հետդարձին երեկոյան` մոտ 19:00-ին, ընկանք թշնամու կրակահերթի տակ: Այս մասին երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության վարչության փոխնախագահ, խմբագիր, գրող ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ  ու մանրամասնել. «Բարեբախտաբար, վնասներ չենք կրել, սակայն փաստում եմ, որ վերը նշված (ու ոչ միայն) բնակավայրերի բնակիչները նման իրավիճակում են ամեն օր, նրանք այսպես ապրում են` վտանգելով իրենց երեխաների, ընտանիքի անդամների կյանքերը...»: Ամփոփելով խոսքը` Մ. Խուրշուդյանը կոչ է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, եւս մեկ անգամ հայտնում եմ, որ բոլորս ուշադրություն դարձնենք այս տարածաշրջանի հիմնախնդիրներին, ինչքան կարելի է ասել, որ այստեղ ապրողները հերոսներ են, բայց չէ որ նրանք էլ են ցանկանում բնականոն կյանքով ապրել, հանգիստ լինել ֆիզիկական անվտանգության հարցում եւ թեթեւացած այնպիսի հոգսերից, որոնք կարող են ողբերգության առիթ դառնալ (սահմանային հողագործություն, ազատ տեղաշարժ եւ այլն)...

Ուշադիր ու հոգատար եղե՛ք այս տարածաշրջանի հանդեպ եւ հերոսացնելու փոխարեն թեկուզ չնչին քայլերով, բայց նեցուկ եղե՛ք տեղի ապրողներին, հիշե՛ք Հայրենիքը սկսվում է հենց այս տարածքներից...», - հավելել է «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության վարչության փոխնախագահը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ