Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՄԵԿ ՄԵԴԱԼ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՄԵԿ ՄԵԴԱԼ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ


Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությնունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճեց մեկ մեդալ և աշխարհի առաջնության երկու  ուղեգիր: Մեր հավաքականի կազմում միակ մեդալակիրը դարձավ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից բացի Ավագյանը նվաճեց նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր: Ի դեպ Արամ Ավագյանը իր կարիերայում 3-րդ անգամ է դառնում Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2013 թվականին, իսկ 2012-ին արժանացել էր արծաթե մեդալի: Բուլղարիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև աշխարհի առաջնության ևս մեկ ուղեգիր: 52 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը թեև պարտվեց կիսաեզրափակիչ մենամարտում, բայց մեր մարզիկին հաղթած անգլիացի բռնցքամարտիկը դուրս եկավ եզրափակիչ և մեզ հնարավորություն տվեց այս քաշային կարգում նույնպես նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ