Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

10 ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16
10 ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց 10 առավելություններ, որոնք ներառված են սահմանադրության նոր նախագծի մեջ.

1.Երկրում կայունության ապահովում. սահմանադրական եւ քաղաքական ճգնաժամերի բացառում,
2. Մարդու իրավումնքների ոլորտում իրավունքների ընդլայնում եւ հստակեցում,
3. Ազգային ինքնության պահպանությանն ուղղված կետեր եւ ձեւակերպումներ,
4. ԱԺ-ի վերահսկողական դերի բարձրացում,
5. ԱԺ-ի ձեւավորման նոր` 100 տոկոս համամասնական կարգի ներդրում, ինչը կբերի ԱԺ-ի աշխատանքի բարելավում,
6. Ընտրական համակարգի բարելավում,
7. Քաղաքական համակարգի բարելավում,
8. Ընդդիմությանը տրվող լիազորությունների կտրուկ ընդլայնում,
9. Դատական իշխանության անկախության զարգացում ու արդարադատության մակարդակի բարձրացմանը միտված բարեփոխումներ,
10. Ազգային միասնության եւ հասարակական համերաշխության ապահովմանը միտված դրույթներ:
Հ. Բաբուխանյանը նաեւ նշեց, որ ՍԻՄ կուսակցությունը նախապատրաստում է մի քանի տասնյակ առաջարկություններից բաղկացած փաթեթ, որը մինչեւ սեպտեմբեր պլանավորում է ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Նա նշեց, որ ՍԻՄ -ի համար մտահոգիչ են երեխայի իրավունքների մասին 36-րդ հոդվածը, միջազգային իրավունքի գերակայության մի շարք դրույթները, այլընտրանքային ծառայության ուռճացումը: Առաջարկություններ են նախապատրաստվում ընտանիքի ինքնիշխանության, կրոնական կազմակերպությունների, օտարերկրյա ղեկավարումն ու ֆինանսավորումը արգելելու, ինչպես նաեւ ԱԺ ընտրությունների 2-րդ փուլի անցկացման վերաբերյալ:


ԱՐՄՆԵՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ