Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՃԱՂԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱԶԳԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՃԱՂԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Արտաշիսյան 44 հասցեւում   գտնվող «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրը կարծես դարձել է այդ հասցեում ապրող բնակիչների համար իսկական պատուհաս: Փաստաբան Ստեփան Ոսկանյանն այսօրվա մամլո ասուլիսում  մի դեպքի մասին խոսեցին, որն առնչվում է  «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրին: Բանն այն է, որ Արտաշիսյան 44 հասցեւում  ապրողները բազմիցս են դիմել պատկան մարմիններին` անգամ  Երեւանի քաղաքապետարանին`  բողոքելով «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի մոտ կանգնող մարմնավաճառների  գրեթե ամեն օր բարձրացրած աղմուկից եւ վեճերից:

Բնակիչներից մեկը` Վազգեն Կարապետյանը, այս տարվա սկզբին  դարձյալ փորձել է  աներ ամեն ինչ, որ այդ տարածքում  մարմնավաճառներ չհավաքվեն, սակայն,  իրավապահները  մարմնավաճառներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական գործ են հարուցում Վազգեն Կարապետյանի դեմ: «Նրան մեղադրել են  ավազակային հարձակման համար: Մարմնավաճառների հետ սերտ կապերի մեջ  գտվող Իգոր Կովալյովը հաղորդում է ներկայացրել, որ իմ պաշտպանյալը հարձակվել է   նրա վրա, դանակի ու ատրճանակի սպառնալիքով գումար շորթել»,- մանրամասնեց փաստաբանը:

Սակայն դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցի՝ դանակի վրա,  որևէ մատնահետք չի  հայտաբերվել, իսկ ատրճանակ առհասարակ չի  եղել: Գործն այս պահին  նախաքննության փուլում է, Վազգեն Կարապետյանն էլ նախնական կալանքի տակ է: Դատաքննությունը, հավանաբար, կլինի  սեպտեմբերին:

Մանրամասները` տեսանյութերում:

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ