Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ»

 

Ինչպես հայտնի է, «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի համար անհասկանալի է սահմանադրության նոր տարբերակում երեխաների  իրավունքների մասին դրույթը: Խոսքը վերաբերում  է նախագծի 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ  կետերին, որոնք վերաբերում են  երեխաների իրավունքներին: Նախագծում գրված է` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում: Սակայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության ո՞ր հոդվածով կամ ո՞ր օրենքներով են սահմանվում, թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա տարիքին եւ հասունության մակարդակին: ՀՀ օրենսդրության մեջ նման սահմանումներ չկան: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ եթե կան բացթողումներ երեխաների իրավունքների մասով, ապա պետք է օրենքներ մտցվեն:

Հայկ Այվազյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ընդունում է Թոխյանի այդ  պարզաբանումը: Երեխաների իրավունքների մասին էլ ինչ էլ գրենք, գոյություն ունի  երեխաների  իրավունքների մասին կոնվենցիա, որն էլ գերակա է լինելու, քանի որ դրան միացել է Հայաստանը: «Այս օրենքը եթե մնա, ապա օրինական հիմք կստեղծվի երեխաների առքուվաճառքի, սեռական շահագործման ու երեխաների օրգանների  վաճառքի համար»,- եզրափակեց  կենտրոնի ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ