Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ  ՎՏԱՆԳՎԱԾ Է ՆՈՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

 

Աստվածաբան, նախկին  պատգամավոր Վարդան Խաչատրյանը կարծում է, որ սահմանադրության նոր տարբերակում   ընտանիքը միայն բուծարան է ներկայացվում: Թե ինչ է ընտանիքը մեզ  համար, ինչ նշանակություն ունի, այս դրույթները չեն ամրագրվել:

«Իրավունք»-ի հակադարձմանը`արդյոք պետք է ամեն ինչ սահմանադրության մեջ ամրագրել, չէ՞որ շատ հարցեր, այդ թվում նաեւ ընտանեկան հարաբերություններն ու ընտանեկան արժեահամակարգը կարգավորվում են  բարոյական-մարդկային  ասպեկտով: Աստվածաբանը հակադարձում է` այս սահմանադրության մեջ ամեն մի դրույթ  կարող է  լինել քաղաքական թիրախ. «Հայ ընտանիքն ընկած է  լուրջ հարվածների տակ, ենթարկվում է  լուրջ փորձության: Եթե Եվրոպայում ընտանիքի երկու հասկացություն է  սահմանվում, ապա պետք է հստակ ձեւակերպվի` ինչ է  ընտանիքը, բայց ոչ այս ձեւակերպմամբ»:

Հստակեցրինք` գործող սահմանադրությունն մեր արժեահամակարգի պահպանման համար ավելի՞ ընդունելի է, քան սահմանադրության նոր տարբերակը, պատասխանը  դրական էր` այո:

«Իրավունք»-ի մյուս հարցադրումը վերաբերում էր   սահմանադրության նոր տարբերակի քաղաքական մասին`  լայն հնարավորություններ ընդդիմությանը,  դատական իշխանության անկախացում, կառավարման համակարգի փոփոխություն: Արդյոք   գոնե այս դրույթների համար չի կարելի  դրական խոսել սահմանադրության նոր տարբերակի մասին: «Ես այդ դրույթների մասին դիտավորյալ չեմ խոսել, քանի որ  դա արդեն էական չէ, երբ  ազգի արժեահամակարգը  վտանգված է: Չպետք է թույլ տալ, որ այս սահմանադրության նոր տարբերակն այս ձեւով դրվի համահասարակական քննարկման»,- եզրափակեց նախկին պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ