Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ԲՀԿ-Ը ՉԻ ՄԻԱՆԱ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՇԱՐԺՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ը  ՉԻ ՄԻԱՆԱ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՇԱՐԺՄԱՆԸ

 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության քաղխորհրդում  քննարկվում է  սահմանադրության նոր նախագիծը: «Մի  խնդիր հաստատ լուծված է`  իշխանության վերարտադրության խնդիրը լուծվել է, մենիշխանության հարցը` հանվել է»,- ասաց պատգամավորը:

Կուսակցությունը, սակայն,  ունի որոշ մտահոգություններ սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: Այդ պատճառով էլ վաղը` ժամը տասին, ԲՀԿ-ն հանդիպելու է  Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ:

Միքայել Մելքումյանը, սակայն, ասաց, որ ԲՀԿ-ն, սահմանադրական բարեփոխումներին դեմ շարժմանը չի միանա:

«Իրավունք»-ի հստակեցմանը, թե ԲՀԿ-ը փաստորեն չի՞ միանա  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով աշնանը  հանրությանը փողոց  է հանելու ընդդեմ սահմանադրական բարեփոխումներին, պատգամավորն ասաց. «Այդ հարցը չի քննարկվել  ԲՀԿ-ում: Բայց ԲՀԿ-ն  սահմանադրական բարեփոխումների դեմ  «ոչ»-ի շարժմանը չի միանա»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ