Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն

ԲԱ՞ՆԿՆ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ, ԹԵ ՍՆԱՆԿԱՑԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

Արխիվ 12-16

ԲԱ՞ՆԿՆ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ, ԹԵ ՍՆԱՆԿԱՑԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

 

Այն, որ մեր երկրի բնակչությունը չափից դուրս հաճախ է տուժում բանկերից, նոր բան չէ: Համենայնդեպս փաստ է, որ գնալով ավելի ու ավելի հաճախակի են հնչում բանկերի վերաբերյալ բողոքներ:

Բայց ոչ միշտ է կարելի հասկանալ, թե իրականում ով է ճիշտ եւ ով` սխալ: Ինչպես, օրինակ, «Թալգրիկ» ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը պնդում է, որ իրենց ընկերությունը սնանկացել է ՎՏԲ բանկի պատճառով. «ՎՏԲ բանկն ի սկզբանե կնքված պայմանավորվածությունները չի պահել: Դա փաստ է, որի արդյունքում «Թալգրիկը» սնանկացավ»: Մեղադրանքը, ըստ էության, այն մասին է, թե բանկն «ի սկզբանե պայմանագրով նախատեսված 6,5 տոկոս կարճաժամկետ վարկերը դարձրեց 9,5, հետո՝ 14,5 տոկոս, որի հետեւանքով ընկերությունում ֆինանսական մեծ խնդիր առաջացավ»:
Իսկ ահա ՎՏԲ բանկն անդրադառնալով այս մեղադրանքներին՝ մեր գրավոր հարցին պատասխանել է հետեւյալ հակիրճ տեսքով. ««ՎՏԲ-Հայաստան բանկը» չի խախտել պայմանագրերի կետերը, բոլոր տոկոսադրույքներն ու վարկավորման այլ պայմանները եղել են գրավոր տեսքով եւ պայմանագրային հիմունքներով համաձայնեցվել են հաճախորդի հետ: Բանկը գործել եւ այս պահին էլ գործում է օրենքի շրջանակում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ