Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ԳԱՐԱՆՏԻԱ» ՉԻ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ  «ԳԱՐԱՆՏԻԱ»  ՉԻ ՏԱԼԻՍ

 

Վենետիկի հանձնաժողովի անդամ  Քրիստոֆեր  Գրաբենվարտերն այսօր ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա եւ հանձնաժողովի մյուս անդամները    երաշխավորում են, որ նոր սահմանադրության նոր նախագիծն ավելի ժողովրդավար կդարձնի Հայաստանը, քան գործող սահմանադրությանը:  Քրիստոֆեր Գրաբենվարլտերը, որը նկարում նստած է ձախ կողմից, ասաց, որ իրենք  նայում են գրված տեքստը եւ այն  տեսնում` արդյոք  համապատասխանում է    եվրոպական չափանիշներին, թե ոչ:  «Խնդիրն այն է, որ ժողովրդավարությունը չես կարող չափել: Մենք չենք կարող ձեզ սերտիֆիկատ տալ եւ ասել, որ երկու-երեք տարի անց  Հայաստանն ավելի ժողովրդավար  կլինի»,- եզրափակեց հանձնաժողովի անդամը:

Վենետիկի հանձնաժողովի անդամների համար սովորական էր, որ թեժ քննարկում եղավ այսօր կուսակցությունների եւ հանրային շրջանակների միջեւ:

Հանձնաժողովի կողմից  նոր սահմանադրության նախագծին  վերջնական գնահատականը կտրվի հոկետմբերին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ