Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ «ՎԵՆԵՏԻԿՅԱՆ» ԿԵՏԵՐԻՆ ՀՅԴ-Ն ԴԵՄ ՉԷ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ «ՎԵՆԵՏԻԿՅԱՆ» ԿԵՏԵՐԻՆ  ՀՅԴ-Ն ԴԵՄ ՉԷ

 

Սահմանադրության նախագիծը 90-95%-ով համապատասխանում է Դաշնակցության  պատկերացումներին, հետեւաբար փաստաթուղթը բավարարում է իրենց, հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանին ուղղված  «Իրավունք»-ի այն դիտարկմանը, թե սահմանադրության մի քանի դրույթներ  (միջազգային իրավունքի  նորմերի գերակայություն, այլընտրանքային զինվորական ծառայություն, երեխաների իրավունքների մասին դրույթ, պետություն-եկեղեցի  հարաբերություններ) հանրային որոշ շրջանակներ սպառնալիք են դիտում մեր  ազգային անվտանգությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այդ առումով  մենք խնդիր չունենք, որովհետեւ մարդու իրավունքների բաժինը  համապատասխանեցված է  եվրոպական հայտնի կոնվենցիային: Այսինքն`  սահմանադրության նոր բաժինն ավելի համապատասխան է  եվրոպական կոնվենցիային,  քան գործող սահմանադրությունը: Եվրոպական արժեահամակարգը չի հակասում մեր ազգային արժեհամակարգին»:
Միջազգային իրավունքի գերակա նորմերն էլ, ՀՅԴ գործչի խոսքով, Հայաստանի համար անվնաս են այն դեպքում, երբ  համապատասխանում է մեր սահմանադրությանը. «Մենք չենք կարող վավերացնել պայմանագրեր, որոնք հակասում են մեր սահմանադրությանը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ