Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

«ՍՈՒՐԵՆ ՉԻ` ՍՈՒՐԻԿ Ա, ՔԱՂԱՔԱԳԵՏ ՉԻ` ԽԱՐԴԱԽԱԳԵՏ Ա»

Արխիվ 12-16

«ՍՈՒՐԵՆ ՉԻ` ՍՈՒՐԻԿ Ա, ՔԱՂԱՔԱԳԵՏ ՉԻ` ԽԱՐԴԱԽԱԳԵՏ Ա»


Ինքն իրեն Սուրեն անվանող և որպես քաղաքագետ հանդես եկող այս անձին ներկայացված է հետևյալ մեղադրանքը.

«Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով վերջինից վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրենյանցը խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնդիրդեր ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրիկ Սուրենյանցը զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավարությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

Քրեական այս գործի դատաքննությունը սկսվել էր դեռ 2014-ի սեպտեմբերին: Մինչ 2015-ի օգոստոսը դատարանը կայացրել էր «միջանկյալ» երկու որոշումներ` «Ամբաստանյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, խափանման միջոցը փոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ հարցը քննության առնելու մասին» և «Քրեական գործով վարույթը վերսկսելու մասին» որոշումներ: Առաջին որոշմամբ Սուրիկ Սուրենյանցի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին փոխվել էր և ընտրվել էր կալանավորումը, իսկ
դատաքննությունը կասեցվել էր: Ըստ դատարանի մյուս որոշման`  «2015 թվականի ապրիլի 22-ին Դատարան է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի թիվ 67-2/7-1507 գրությունը, համաձայն որի` թիվ 46403315 հետախուզական գործով հետախուզման մեջ գտնվող Սուրիկ Վլադիմիրի Սուրենյանցը 22.04.2015 թվականին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ»:

2015թ. օգոստոսի 24-ին դատաքննությունը չէր կայացել. հավանաբար` դատական «օբյեկտիվ քաշքշուկներից» հոգնած` 4 տուժողները չէին ներկայացել նիստի:


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ