22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

FLY PROJECT ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԽՈՒՄԲԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Արխիվ 12-16

FLY PROJECT ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԽՈՒՄԲԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ


Fly Project ռումինական հանրաճանաչ խումբը կժամանի Հայաստան եւ համերգ կտա Երեւանում: Այդ մասին ասյօր «Արմենպրես» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասացին համերգի կազմակերպիչները: Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային Most Wanted Tour խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում եւ ելույթ կունենան Երեւանում օգոստոսի 28-ին՝ «Փարավոն» ժամանցի կենտրոնի Կոլիզեյ բացօթյա համերգասրահում:

Մուլտի Գրանդ հյուրանոցի մարքեթինգի եւ վաճառքի բաժնի տնօրեն ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ փոխանցմամբ՝ օգոստոսի 27-ին սիրված խմբի անդամները Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ: Երկրպագուների համար հնարավորություն կընձեռվի գնված տոմսերի վիճակահանությամբ սիրված աստղերի հետ սելֆի անել եւ ստորագրություն ստանալ:

«Այցի շրջանակներում Fly Project խմբի անդամները օգոստոսի 27-ին կայցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Գառնիի հեթանոսական տաճար եւ Գեղարդի վանք»:

Հայաստանի Դիջեյների ասոցիացիայի նախագահ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառումներ, իհարկե, Հայաստանում անցենկացվում, սակայն ոչ նման արտիստների մասնակցությամբ:

«Հուսամ՝ համերգը հաճելի պահեր եւ դրական լիցքեր կպարգեւի հանդիսականին»:

Fly Project-ը ռումինական պարային եւ լատինո ոճի փոփ խումբ է, որը ստեղծվել է Բուխարեստում՝ Թուդոր Յոնեսկուի եւ Դեն Դենեսի կողմից: 2011 թ-ին խումբն առաջադրվել է MTV Europe Music Award-ում՝ որպես լավագույն երաժշտական խումբ: Հիմնադրման պահից սկսած՝ 2005 թ-ից, խումբն ամբողջ աշխարհում հանդես է եկել ավելի քան 2000 համերգներով: Թողարկել են երգերի 2 հավաքածու՝ 2005 թ-ին՝ Fly Project, իսկ 2007թ-ին՝ K-Tinne խորագրերով:

 


 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ