22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ԿԲ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ Է»

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ԿԲ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԱՐՎԱԾ

ՎԻՃԱԿՈՒՄ Է»

 

Տնտեսագետ, նախկին պատգամավոր  Վարդան Բոստանջյանը կարծում է, որ հայկական դրամի արժեզրկումը անխուսափելի է:

«Իրավունք»-ի հարցին` արդյոք ԿԲ-ն անելիք չունի այս առումով, որպեսզի թույլ չտա  դրամի արժեզրկումը, տնտեսագետի խոսքով` ԿԲ-ն իր ուժերով չի կարող  գների կայունության ինստիտուտն ապահովել, քանի որ նա միայն դրամավարկային քաղաքականության համար է  պատասխանատու: Իսկ հարկաբյուջետային քաղաքականության համար պատասխանատու է կառավարությունը, որի եւ ԿԲ-ի գործունեությունը պետք է խիստ կանոնակարգված լինեն եւ հավասարակշռված:

Բանախոսի խոսքով` ԿԲ-ն արհեստականորեն թույլ չի տալիս դրամի արժեզրկում, բայց դրա պատճառով բանկային համակարգը լարված վիճակում է:

Չնայած այն հանգամանքին, որ ԿԲ-ն արհեստականորեն թույլ չի տալիս դրամի արժեզրկումը, Բոստանջյանը հանդուրժողաբար է վերաբերվում կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը, քանի որ նա կառավարության գործառույթներ չունի:

Նախկին պատգամավորը այլ հարց  է բարձրաձացնում` եթե չենք սիրում հայկական դրամը, եկեք այլ արժույթ որդեգրենք:

Մեր մյուս հարցադրմանը, թե հնարավո՞ր է միասնական արժույթի ստեղծումը ԵՏՄ-ի տարածքում եւ Հայաստանը պատրա՞ստ է դրան, բանախոսի խոսքով`  եթե մեզ համար նորմալ է, որ ԵՄ-ի տարածքում ընդհանուր արժույթը  եվրոն է, ապա ինչու այլ տարածքում չի կարող դա լինել: «Միասնական արժույթի ստեղծման  դեպքում  հնարավոր է  լինի ԵՏՄ անդամ երկրների ուժերի մոբլիզիացիա, որից  օգտվի նաեւ Հայաստանը: Մասնավորապես փորձի արժույթային դաշտում հարաբերությունները կարգավորել իրեն ձեռնտու ձեւով»:

Ի դեպ, տնտեսագետը խորհուրդ է տալիս մեր քաղաքացիներին խուճապի չմատնվել, դոլար չգնել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ